Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից հավանաբար այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որևէ հանրային քննարկում։
Որն է Հավելի և Փաշինյանի տարբերությունը:
Մի անգամ չեխական թավշյա հեղափոխության առաջնորդ և Չեխիայի 1-ին նախագահ Վացլավ Հավելին հարցնում են, թե ինչպես է նա վերաբերում ընդդիմության խիստ քննադատությանը:
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու իշխանական «սպառնալիքները» շարունակում են օդում կախված մնալ։ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, թե մտածում է Բաբայանի՝ «Աբովյանը սարքել են գործ տվողների քաղաք» և այլ արտահայտությունների հարցով դիմել ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով։
«Ժողովուրդը» գրում է. «Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը:
«Փաստ» գրում է. «Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: Դաշնակցականները բավականին անհանգստացած են երկրում ձևավորված մթնոլորտի և վիճակի հետ կապված:
Երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։
«Հրապարակը» գրում է. «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։
«168 ժամը» գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին՝ երեկ հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն: Մեր տեղեկություններով, սակայն, ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպումների՝ սպասվելիք հանդիպման մեջ մի կարեւոր առանձնահատկություն կա, որը դիտարկվում է՝ որպես քաղաքական ուղերձ։
«Ժամանակը» գրել է. «Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. հունվար-մայիս ամիսներին սննդամթերքի գների ինդեքսը ՀՀ-ում, ինչը մտորելու տեղիք է տալիս: Համաձայն հրապարակման՝ այս ամիսներին արձանագրվել է հատկապես ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ՝ նախորդ տարվա համեմատ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...